Ռուսաց լեզվի դասընթացներ՝ ԲՊՀ շարունակական կրթության բաժնում
14.01.2021

ԲՊՀ-իի շարունակական կրթության բաժինը սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու ռուսաց լեզվի ուսուցման դասընթացների։

Դասընթացներն անցկացվելու են ՀՀ պարետի կողմից սահմանված հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ:

Դասընթացները նախատեսված են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել ռուսերեն կամ բարձրացնել լեզվի իմացության մակարդակը:

Դասընթացներն անցկացնում են համալսարանի փորձառու դասախոսները։

Յուրաքանչյուր դասընթացի ավարտից հետո մասնակիցներին կտրվի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի վկայական:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 Դասընթացի տարբերակ

Խմբային

 Անհատական

Մակարդակ

սկսնակ (A1, A2) և միջին (B1, B2)

սկսնակ (A1, A2) և միջին (B1, B2)

Պարապմունք (ամսական)

10

8

Տևողություն

1,5 ժամ

1,5 ժամ

Մակարդակի տևողություն

2-3 ամիս

2-3 ամիս

Ամսավճար

25,000 ՀՀ դրամ, եթե պարապմունքները մինչև ժամը 18:00-ն են և 30,000 ՀՀ դրամ՝ ժամը 18:00-20:00

60,000 ՀՀ դրամ

Դասընթացին մասնակցելու համար անցեք հետևյալ հղումով և լրացրեք հայտը՝ https://forms.gle/17V4DWUPUZPzbkQd6 կամ զանգահարեք 011 300 111 (269) հեռախոսահամարով: Գրանցումը հնարավոր է մինչև ս. թ. փետրվարի 1-ը:

Մենք սիրով սպասում ենք ձեզ: