«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամը հայտարարում է մրցույթ ամբիոնի լաբորանտի թափուր հաստիքի համար:
Անհրաժեշտ պայմաններ և պահանջվող գիտելիքներ, ունակություններ՝
- Ամբիոնի լաբորանտը պետք է ունենա բարձրագույն կրթություն, առնվազն բակալավրի որակավորում:
- ՀՀ օրենսդրության, ԵՊԼՀ կանոնադրության և ներքին իրավական այլ ակտերի պահանջներից բխող գործառույթների և կարգերի իրականացման ձևերի և ընթացակարգերի իմացություն և կիրառման հմտության առկայություն:
- ԵՊԼՀ փաստաթղթաշրջանառության կազմակերպման ձևերի, այդ թվում՝ էլեկտրոնային և գործող կարգի իմացության ու կիրառման հմտությունների առկայություն:
- Ուսումնական և գիտական, աշխատանքերի կազմակերպման և իրականացման առանձնահատկությունների իմացություն:
- ԵՊԼՀ աշխատակիցների և դասախոսական կազմի էթիկայի կանոնների իմացություն և ամբիոնում դրանց պարտադիր կիրառելիության ապահովում:
- Իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում:
- Առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում:
- Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներով և տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն:
- Պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող անհրաժեշտ կազմակերպչական հմտությունների և ունակությունների առկայություն:
Վերջնաժամկետն է ՝ 23.09.2019
Հարցերի դեպքում զանգահարել +374-98-01-04-88 կամ գրել modernruss@brusov.am