RFI România-ն ներկայացնում է թարգմանչական պրակտիկաներ հեռավար ուսուցման միջոցով
08.05.2020
+374 11 300 150
grasenyak@brusov.am, grasenyak1@brusov.am

Հարգելի՛ ուսանողներ, 

Ձեզ ենք ներկայացնում մասնագիտական ​​հեռավար ուսուցման համար դիմումների հայտը`Ֆրանկոֆոն համալսարանական գործակալության (AUF) և Ֆրանսիական միջազգային ռադիո-Ռումինիայի հետ համատեքստում (RFI):

AUF-ը և RFI România-ն միավորել են ուժերը՝ կազմակերպելու հեռավար ուսուցման 15 պրակտիկա ֆրանսախոս ուսանողների համար, որոնք սովորում են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում AUF-ի անդամ հաստատություններում՝ բացառությամբ Ռումինիայի։

Ուսանողները կարող են անցնել լրագրության, հաղորդակցության, թարգմանության կամ օտար լեզուների դասընթացներ և ունենալ ֆրանսերենի գերազանց մակարդակ: Դասընթացները տևելու են 4 ամիս՝ 2020-ի մայիսից մինչև սեպտեմբեր։ Բոլոր դասընթացներն անցկացվելու են հեռավար կարգով:

15 ընտրված թեկնածուներ 4 ամիս շարունակ կստանան 60 եվրո նպաստ։

Ընտրության կարգը

Թեկնածուների տվյալները կվերլուծվեն, և մասնակիցները կընտրվեն մինչև 2020թ․ մայիսի 17-ը։

Թեկնածուները պետք է լրացնեն օնլայն հայտադիմում։

Դիմումին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը.

  • Ուսանողական քարտի պատճենը, որն ուժի մեջ է մտնում 2019 - 2020 թվականների համար կամ ուսանողի կարգավիճակի այլ ապացույց,
  • Նորացված ուսումնական պլան                                                                                                       
  • Թարգմանության թեստ                                                  

 

 

և այլն։

Ոչ ռումինախոս թեկնածուները պետք է ընտրեն համապատասխան հոդված ազգային մամուլից (առողջություն, տնտեսություն, մշակույթ, հասարակություն) ֆրանսերեն թարգմանությամբ։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը կարճ է ՝ 2020 թվականի մայիսի 12-ը:

Մանրամասներին տեղեկանալու համար խնդրում ենք այցելել հետևյալ հղմամբ՝ https://www.auf.org/nouvelles/appels-a-candidatures/stages-de-traduction-langue-nationale-francais-distance-en-partenariat-avec-la-rfi-romania/ /այստեղ/

Հավելյալ տեղեկատվություններ ստանալու համար կարող եք դիմել ԲՊՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչություն` I մասնաշենք, 405 կամ 410 սենյակներ, հեռախոս՝ +374 11 300111 (ներքին 220, 219), էլ. հասցե՝ intrel@brusov.am, intrelbrusov@gmail.com: