Փաստավավերագրական ֆիլմերի դիտում
29.11.2018

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերենի և համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնները բոլոր ցանկացողներին հրավիրում են Բրիտանիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների երկրագիտության առանձնահատկություններին վերաբերող փաստավավերագրական ֆիլմերի դիտումներին, որոնք տեղի կունենան դեկտեմբերի 4-ին, ժ.12:00-ին 1215 լսարանում և դեկտեմբերի 7-ին՝ ժ.10:30-ին ԵՊԼՀ նիստերի փոքր դահլիճում:
Ֆիլմերը նկարահանվել են անգլերենի ամբիոնի դոցենտ Կարեն Վելյանի կողմից: