«Արփա» (ARPA Institute (Analysis Research & Planning for Armenia)) հիմնարկը հայտարարում է նորարարության մրցույթ Հայաստանի Հանրապետության մինչև 35 տարեկան գիտնականների և ասպիրանտների շրջանակում (փաստացի):
Առաջին մրցանակ ̀ $2000, երկրորդ մրցանակ ̀ $1000, երրորդ մրցանակ ̀ $600, չորրորդ մրցանակ ̀ $400:
Լավագույն կհամարվի այն հայտը, որը կգերազանցի նմանօրինակ աշխատանքներին ̀ ըստ ներկայացված հետազոտությունների, և կներառի փորձարկումների արդյունքներ, տվյալներ, գծապատկերներ, լուսանկարներ և հաշվարկներ: «Արփա» հիմնարկը պատրաստ է տրամադրելու $1500 այն մասնակիցներին, ովքեր կներկայացնեն նորություններ շուկայական արտադրանք վերածելու լավագույն բիզնես ծրագիրը: Եթե ծրագիրը ընդունելի է, և բիզնես աշխատանքներ կատարվում են, «Արփա»-ն պատրաստ է հատկացնելու հավելյալ մինչև $4500:
Դիմումների ներբեռնման վերջնաժամկետը 2020թ. մայիսի 30-ն է:
Մրցանակները հանձնվելու են Երևանում ̀ աշնանը:
Դիմելու համար անցե՛ք այս հղումով http://cyberchairpro.borbala.com/arpapapers/submit/: