Մադրիդի դիվանագիտական դպրոցը հայտարարել է ընդունելություն
15.03.2019

ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով ստացվել է տեղեկություն, համաձայն որի, Մադրիդի դիվանագիտական դպրոցը հայտարարել է «Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության միջհամալսարանական մագիստրոս» դասընթացի ընդունելություն՝ 2019-2020 ուսումնական տարվա համար։

Դասընթացը սկսվում է 2019 թվականի հոկտեմբերին և ավարտվում՝ 2020 թվականի հունիսին։ Իսպաներեն լեզվի գերազանց իմացությունը պարտադիր է։ Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիպլոմ կամ լեզվի իմացության վկայական /DELE/։ Միաժամանակ հայտնում եմ, որ լեզվի իմացությունը կստուգվի նաև ընդունելության քննությունների ժամանակ։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է  ս.թ. ապրիլի 1-ը։

Դասընթացի վերաբերյալ տեղեկությունը իսպաներեն լեզվով և լրացման ենթակա հարցաթերթիկ կցվում են։

Հետաքրքրված անձիք պետք է դիմեն անհատապես՝ լրացնելով Իսպանիայի արտաքին գործերի, ԵՄ և համագործակցության նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված դիմումները՝ հետևյալ հղմամբ՝

http://www.exteriores.gob.es/Portal/es/Ministerio/EscuelaDiplomatica/Master/Paginas/M%c3%a1ster-Edici%c3%b3n-2019-2020.aspx:

ԿԳՆ