Լեզուների Եվրոպական օր 2019
25.09.2019
+374 11 300 150
info@brusov.am

Վաղը՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 12:00-ին Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում (ԵՊԼՀ) տեղի կունենա «Լեզուների Եվրոպական օր 2019» ամենամյա միջոցառումը:

Եվրախորհրդի նախաձեռնությամբ Լեզուների եվրոպական օրը նշվում է ամեն տարի՝ սեպտեմբերի 26-ին, 2001 թվականից ի վեր: Ողջ Եվրոպայով Եվրախորհրդի 47 անդամ երկրների 800 միլիոն ներկայացուցիչներին կոչ է արվում սովորել մեկից ավելի լեզուներ ցանկացած տարիքում: Համոզված լինելով, որ լեզվի բազմազանությունը միջմշակույթային լավագույն հաղորդակցման բանալին է և մեր մայրցամաքի մշակութային հարուստ ժառանգության գլխավոր տարրերից մեկը՝ Եվրախորհուրդը խրախուսում է բազմալեզվությունը ողջ Եվրոպայում:

Ծրագրի նպատակն է Երևանի 56 դպրոցների աշակերտներին ներկայացնել ԵՊԼՀ-ում դասավանդվող 22 օտար լեզուները և այդ լեզուների ուսումնասիրման հնարավորությունները: Հրավիրում ենք բոլոր հետաքրքրված լրագրողներին մասնակցելու «Լեզուների Եվրոպական օր 2019» ծրագրին: 

Հավելյալ տեղեկատվության համար̀ ԵՊԼՀ կարիերայի կենտրոն:
Հեռ` 374 11 300111 (291), +374 93 555760:
Էլ.հասցե` careercentre@brusov.am: