Կրթություն հանուն կայուն զարգացման ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա մրցանակ
06.03.2019

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Կրթություն հանուն կայուն զարգացման ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա մրցանակ»-ի վերաբերյալ հայատարարությունը: Մրցանակը նախատեսված է արժանավույնս գնահատելու և ցուցադրելու «Կրթություն հանուն կայուն զարգացման» ոլորտում անհատների, հաստատությունների, կազմակերպությունների կամ այլ միավորումների կողմից իրականացված ծրագրերն ու նախաձեռնությունները:

Յուրաքանչյուր պետություն կարող է ներկայացնել առավելագույնն երեք հայտ: Հայտերը պետք է ներկայացվեն միայն ՀՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության միջոցով. ինքնաառաջադրվող հայտերը չեն ընդունվելու։ Ներկայացված հայտերը պետք է համապատասխանեն մրցանակի կանոնադրության պահանջներին և շնորհման չափանիշներին։ Յուրաքանչյուր հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել անգլերենով շարադրված աջակցման նամակ, որը կներառի՝ ընդհանուր տեղեկատվություն թեկնածուի և վերջինիս ձեռքբերումների վերաբերյալ, համառոտ տեղեկատվություն թեկնածուի կատարած աշխատանքի կամ դրա արդյունքների մասին և մրցանակի նպատակների իրականացման գործում թեկնածուի ներդրման նկարագրություն:

Մրցանակի վերաբերյալ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալhttp://en.unesco.org/prize-esd կայքէջից և կից ներկայացվող նյութերից https://goo.gl/AxBdec :

Թեկնածուները առաջադրման հայտաձևի լրացված տարբերակները պետք է ներկայացնեն ԵՊԼՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչություն մինչև ս.թ. մարտի 18-ը թղթային և էլեկտրոնային տարբերակով (ԵՊԼՀ, I մասնաշենք, 4-րդ հարկ, 410 կամ 405 սենյակ, intrel@brusov.am կամ intrel_officer@brusov.am)՝ ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնելու նպատակով: