Կրթաթոշակի հնարավորություն՝ Ռումինիայի կառավարության կողմից
20.02.2020

Ռումինիայի կառավարությունը մեկնարկում է օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված 2020-21թ.թ. կրթաթոշակային ծրագիրը: Սույն ծրագիրը ներառում է Եվրամիության անդամ չհանդիսացող բոլոր այն երկրների քաղաքացիներին, որոնք ցանկանում են անցկացնել իրենց բակալավրի, մագիստրատուրայի, ինչպես նաև հետբուհական կրթության ժամանակահատվածը Ռումինիայում:

Պայմանները հետևյալն են.

- Դիմում հայտերը ուղարկել ՄԻՄԻԱՅՆ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով, այլ ոչ թե ուղղելով դրանք արտգործնախարարությանը կամ ուղարկելով փոստի միջոցով:

- Դիմորդը չպետք է հանդիսանա Ռումինիայի քաղաքացի, այս երկրում ժամանակավոր ապաստան գտած կամ քաղաքացիություն չունեցող անձ, չլինի Ռումինիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամ:

- Դիմորդը պետք է ներկայացնի բարձր առաջադիմության մասին վկայող փաստաթղթեր (համապատասխան ռումինական կրթական համակարգի գնահատման չափորոշիչներին):

- Դիմորդի տարիքը, ով դիմել է բակալավրի և մագիստրատուրայի ծրագրերին չպետք է բարձր լինի 35-ից, իսկ հետբուհական հետազոտողինը՝ 45-ից:

Ռումիներենը և ռումինական մշակույթը խթանելու նպատակով պայմանավորված՝ կրթաթոշակին դիմելու պայմաններից մեկն էլ այդ լեզվին տիրապետելն է (գործում են նաև ուսուցողական կուրսեր):

Կրթաթոշակի մանրամասներին, դիմելու ընթացակարգին և ժամկետներին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել՝ http://www.mae.ro/en/node/10251: