Էրազմուս + միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում առաջարկվում է մասնագիտական երկամսյա պրակտիկա և վերապատրաստում Լիլի համալսարանում 2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակի համար։
Շարժունության ծրագրին կարող են դիմել Կրթության և մասնագիտական մանկավարժության ֆրանսերեն բակալավրիատի 4-րդ և մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողները։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ հոկտեմբերի 26, 2020 թ.
Ծրագրի դիմումներն ընդունվում են Կրթության և մասնագիտական մանկավարժության ֆակուլտետի դեկանատում՝ թղթային և էլեկտրոնային տարբերակով (II մասնաշենք, 4301 սենյակ, հեռախոս՝ +374 11 300111 (ներքին 285), էլ. հասցե՝ kazaryan.donara@mail.ru):
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Փաստաթղթերը ընդունվում են ֆրանսերենով կամ հայերենով:
- Անձնագրի/ID պատճեն,
- Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
- Ֆրանսերենի B2 մակարդակի լեզվաիմացությունը հաստատող պաշտոնական հավաստագիր դեկանի կամ դասախոսի կողմից,
- Մոտիվացիոն նամակ,
- Ուսանողական քարտի պատճեն,
- Նախորդ կիսամյակների գնահատականները/ՄՈԳ ստորագրված և կնքված։
Համալսարանի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղմամբ` http://www.inspe-lille-hdf.fr/:
Հարցերի և հավելյալ տեղեկատվության դեպքում կարող եք դիմել ԲՊՀ կրթության և մասնագիտական մանկավարժության ֆակուլտետի դեկանատին՝ թղթային և էլեկտրոնային տարբերակով (II մասնաշենք, 4301 սենյակ, հեռախոս՝ +374 11 300111 (ներքին 285), էլ. հասցե՝ kazaryan.donara@mail.ru):