Կրթաթոշակ Հունաստանի համալսարանում ուսանելու համար
15.11.2018
Հունաստանի Հանրապետության կրթության և կրոնական հարցերի նախարարության Պետական կրթաթոշակների հիմնադրամը (I.K.Y.) հայտարարում է օտարերկրացիներին կամ հունական ծագում ունեցողներին 50 հետբուհական կրթաթոշակ հատկացնելու ծրագրի մասին, որով նախատեսվում է 2018-2019 ուսումնական տարում ժամանակակից հունարեն լեզու և մշակույթ թեմայով դասընթացներին և սեմինարներին մասնակցություն:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է փոստային առաքմամբ` մինչև 2018 թվականի նոյեմբերի 19-ը հետևյալ հասցեով՝ I.K.Y. 41, Ethnikis Antistasews Avenue, 14234 Nea Ionia, Athens:
Յոթամսյա ուսումնական ծրագիրը կանցկացվի Իոաննինայի համալսարանում 2018 թվականի դեկտեմբերից մինչև 2019 թվականի հունիսը։

Ծրագրին դիմելու պահանջներին, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին և կրթաթոշակին առնչվող ցանկացած տեղեկատվություն կարող եք գտնել կից հղումով՝ http://bit.ly/2RS6ujK ։