ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը կհյուրընկալվի ԵՊԼՀ-ում
30.09.2018
Ս/թ հոկտեմբերի 5-ին, ժամը՝ 15:00-ին, Ավստրիական գրադարանի և Գերմաներենի ամբիոնի հյուրն է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը:
«Գերմաներենի օրեր Հայաստանում» միջոցառումների շրջանակներում կայանալիք այդ հանդիպման ընթացքում պարոն Քիսլերը կընթերցի հատվածներ Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը» վեպից:
Միջոցառումը տեղի կունենա գլխավոր մասնաշենքի նիստերի դահլիճում: