Հայտնի են 2024-2025 ուստարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի տեղերը
21.05.2024

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամին 2024-2025 ուսումնական տարվա համար ՀՀ Կառավարությունը հատկացրել է 2 (երկու) տեղ առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի համար` հետևյալ մասնագիտություններով.

1. Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն (Ժ.02.02)   - 1 տեղ

2. Ռոմանագերմանական լեզուներ (անգլերեն) (Ժ.01.07)           - 1 տեղ

Փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի մայիսի 27-ից մինչև հունիսի 20-ը ներառյալ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 522-020 /2-04/ հեռախոսահամարով: