- ԲՊՀ
- Կառուցվածք
- Կրթություն
- Գիտություն
- Գիտական գործունեություն
- Մասնագիտական խորհուրդ
- Գիտական հրատարակումներ
- Գիտաժողովներ
- Միջգիտակարգային հետազոտությունների կենտրոն
- Ուսանող
- Գրադարան
- Կարիերայի կենտրոն
«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամը հայտարարում է մրցույթ ներքոնշյալ ամբիոնների պրոֆեսորադասախոսական հետևյալ պաշտոնների համար՝
Պրոֆեսորադասախոսական կազմի ավագ դասախոսի թափուր պաշտոնի կարող են հավակնել.
ա) գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող անձինք,
բ) առաջքաշման կարգով՝ առնվազն 3 տարվա գիտամանկավարժական աշխատանքային ստաժ ունեցող, ասպիրանտուրան ավարտած և թեկնածուական ատենախոսության պաշտպանությանը պատրաստվող անձինք կամ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան չունեցող անձինք, որոնք ունեն առնվազն 15 տարվա գիտամանկավարժական աշխատանքային ստաժ:
Որևէ ամբիոնի ավագ դասախոսի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում ռեկտորի անունով,
բ) անձնագրի կամ ID քարտի և սոցիալական քարտի պատճենները,
գ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ՝ փակցված լուսանկարով (3x4 չափի), որում նշված է մշտական բնակության հասցեն, քաղաքային կամ բջջային հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթության դիպլոմի (դիպլոմների) պատճենը
զ) գիտական աստիճան(ների) դիպլոմի (դիպլոմների) և գիտական կոչման (կոչումների) վկայական(ների) պատճեններ,
ե) հրատարակված գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների և գյուտերի ցանկը՝ հաստատված ուսումնական հաստատության գիտքարտուղարի կողմից,
ը) տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ՝ կցելով համապատասխան փաստաթղթերը (եթե առկա են),
թ) վերջին 5 տարում անցած վերապատրաստումների վկայականները կամ հավաստագրերը (եթե առկա են),
ժ) տեղեկանք և (կամ) բնութագիր վերջին աշխատանքի վայրից,
ի) ըստ պաշտոնի հավակնորդի հայեցողության՝ գիտամանկավարժական գործունեությունը բնութագրող այլ փաստաթղթեր:
Նախապատվությունը կտրվի մրցույթի մասնակից այն անձանց, ովքեր առավել կհամապատասխանեն ԵՊԼՀ-ի կողմից ավագ դասախոսի պաշտոնի անձնագրով սահմանված չափանիշներին:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը` բնօրինակներով) ներկայացնել 2019թ. ապրիլի 22-ից մինչև մայիսի 22-ը ներառյալ` ժամը 09:00-ից 18:00-ն (բացի շաբաթ, կիրակի և հանգստյան օրերից), «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի համապատասխան ֆակուլտետի խորհրդի քարտուղարին՝ (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, 0002, Թումանյան 42):
Տեղեկացնում ենք, որ մրցույթի արդյունքում ընտրված անձի հետ պայմանագիրը կնքվելու է 2019թ. սեպտեմբերի 1-ից:
«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական
լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամ