Հայ-Ռուսական համալսարանում տեղի կունենա Տարեկան ուսանողական գիտաժողով
25.03.2019

Ս.թ. ապրիլի 26-ից 30-ը Հայ-Ռուսական համալսարանում տեղի կունենա Տարեկան ուսանողական գիտաժողով:

Գիտաժողովն անց է կացվելու հետևյալ գիտական ուղղություններով՝

Ֆիզիկամաթեմատիկական և բնական գիտություններ՝

Մաթեմատիկա

Ինֆորմատիկա և տեխնիկական գիտություններ

Ֆիզիկատեխնիկական գիտություններ

Կենսաբանական և քիմիական գիտություններ

Սոցիո-հումանիտար գիտություններ՝

Փիլիսոփայություն, քաղաքագիտական և պատմական գիտություններ

Տնտեսական գիտություններ

Իրավաբանական գիտություններ

Բանասիրական և լեզվաբանական գիտություններ

Սոցիալ-հոգեբանական գիտություններ

Արևելագիտություն

Նյութերն ընդունվում են մինչև ս.թ. ապրիլի 8-ը Հայտերի ներկայացման էլեկտրոնային համակարգով, որը հասանելի է ՀՌՀ  պաշտոնական կայքում՝ www.rau.am կամ հետևյալ հասցեով՝http://science.rau.am/rus/536/3497