Ֆրանկոֆոնիայի XVII-րդ երևանյան գագաթաժողովին ընդառաջ՝ Ֆրանսիայի Արշակ Չոբանյանի անվան ինստիտուտի և Սիժեստ հրատարակչության հրավերով Հայաստան են այցելելու ֆրանսիացի գրողներ Ժան-Միշել Վերնոշեն, Յուսեֆ Հինդին և Էմանուել Լըրուան` հրատարակչության տնօրեն Ժան Սիրապյանի ուղեկցությամբ:
Այդ առիթով` հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ին Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Ռոմանական լեզուների ամբիոնը Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնի հետ նախատեսել են համալսարանի ֆրանսախոս դասախոսների և ուսանողների հետ հանդիպում, որի ընթացքում ֆրանսիացի հյուրերը հանդես կգան զեկույցով: Հանդիպման նպատակը հայ ուսանողներին ծանոթացնելն է ժամանակակից ֆրանսիական գրականությանը, դրա զարգացման արդի միտումներին:
Հեղինակներն իրենց գրքերի մեկական օրինակ կնվիրեն Բրյուսովի անվան համալսարանի գրադարանին: