Հանդիպում դասախոսների հետ ԷՐԱԶՄՈՒՍ + ՍՄԱՐԹ ծրագրի շրջանակներում
01.02.2019
+374 11 300 150
info@brusov.am

 

Փետրվարի 1-ին Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում ԵՊԼՀ-ի դասախոսների հետ ՍՄԱՐԹ ծրագրի շրջանակներում:

Նշենք, որ ԵՊԼՀ-ն հանդիսանում է Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով (SMART) ծրագրի մասնակից համալսարան (https://www.smartcaffe.eu/):

Ծրագրի շրջանակներում 2019թ. փետրվարից մայիս ամիսների ընթացքում ԵՊԼՀ-ի տարբեր ամբիոնների դասախոսներ վերապատրաստվելու են ընդհանուր 4 մոդուլների շրջանակներում՝ ուղղված ձեռնարկատիրական կրթությանը: Դասախոսների վերապատրաստումները իրականացվելու են ՍՄԱՐԹ ծրագրում նեգրավված եվրոպական համալսարանների դասախոսների կողմից: Հանդիպման ընթացքում ԵՊԼՀ-ի ՊԴ կազմին ներկայացվեց ծրագրի տեսլականը և նպատակները, ակնկալվող արդյունքները, վերապատրաստման թեմաները և ժամանակացույցը, ինչպես նաև ծրագրի շրջանակներում ԵՊԼՀ-ի կողմից կատարված աշխատանքները:

Հավելենք, որ ծրագրի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ հետևելով կայքի թարմացումներին։

 

ERASMUS + SMART PROJECT MEETING WITH THE YSULS PROFFESORSHIP

 

February 1, 2019 Yerevan, Armenia

 

Within the framework of ERASMUS + SMART Informative meeting with the professorship at Yerevan Brusov State University of Languages and Social Sciences Erasmus+ KA2 Cooperation for innovation and the exchange of good practices, Capacity Building in the field of Higher Education Fostering University-Enterprise Cooperation and Entrepreneurship of Students via SMART Cafes (SMART) project was presented on February 1, 2019

It is worth mentioning that YSULS is one of the Armenian partners of Fostering University-Enterprise Cooperation and Entrepreneurship of Students via SMART Cafes (SMART) project (https://www.smartcaffe.eu/).  

Throughout three months in the period of February – May, 2019 teachers of carious chairs at YSULS will be trained within the framework of Erasmus + SMART project, covering 4 modules of entrepreneurial education. The YSULS teachers will be trained by the European experts from the EU partner universities. The project outcomes, target groups, as well as the structure of the ToTs, modules, schedule and other details were presented during the meeting.