Հանդիպում "Holiday Factory" հայաստանյան ներկայացուցիչների հետ
18.02.2019
+374 11 300 150
info@brusov.am

Փետրվարի  18-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում ԱՄԷ առաջատար տուր օպերատոր "Holiday Factory" հայաստանյան ներկայացուցիչների հետ: Հանդիպման կազմակերպիչը ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնն էր, որը կարևորում է ուսանողների և շրջանավարտների զբաղվածությունը և ներգրավվածությունը աշխատաշուկայում:

Հանդիպման հիմնային նպատակն էր աջակցել ուսանողներին ձեռք բերել պրոֆեսիոնալ մասնագիտական/ուսումնական պրակտիկա, հետագայում աշխատանքի անցնելու հեռանկարով: "Holiday Factory" կազմակերպության ներկայացուցիչները նախ ներկայացրին կազմակերպությունը, գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև անդրադարձան ուսանողների և շրջանավարտների համար առաջակվող պրակտիկայի հնարավորություններին: Հյուրերը պատասխանեցին ուսանողների և շրջանավարտների հարցերին՝ մանրամասն ծանոթացնելով կազմակերպության կողմից առաջարկվող աշխատանքային հնարավորություններին: ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնի հետ "Holiday Factory" կազմակերպության ներկայացուցիչները քննարկեցին համագործակցության հետագա եզրերը: