Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի լաբորանտի թափուր հաստիք՝ ԵՊԼՀ-ում
09.12.2019
+374 11 300 150
grasenyak@brusov.am, grasenyak1@brusov.am

«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամը հայտարարում է մրցույթ Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի լաբորանտի թափուր հաստիքի համար:

Անհրաժեշտ պայմաններ և պահանջվող գիտելիքներ, ունակություններ՝

  • Ամբիոնի լաբորանտը պետք է ունենա բարձրագույն կրթություն, առնվազն բակալավրի որակավորում ամբիոնի առարկաների գծով:
  • ՀՀ օրենսդրության, ԵՊԼՀ կանոնադրության և ներքին իրավական այլ ակտերի պահանջներից բխող գործառույթների և կարգերի իրականացման ձևերի և ընթացակարգերի իմացություն և կիրառման հմտության առկայություն:
  • ԵՊԼՀ փաստաթղթաշրջանառության կազմակերպման ձևերի, այդ թվում՝ էլեկտրոնային և գործող կարգի իմացության ու կիրառման հմտությունների առկայություն:
  • Ուսումնական և գիտական, աշխատանքերի կազմակերպման և իրականացման առանձնահատկությունների իմացություն:
  • ԵՊԼՀ աշխատակիցների և դասախոսական կազմի էթիկայի կանոնների իմացություն և ամբիոնում դրանց պարտադիր կիրառելիության ապահովում:
  • Իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում:
  • Առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում:
  • Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներով և տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն:
  • Պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող անհրաժեշտ կազմակերպչական հմտությունների և ունակությունների առկայություն:  

 

 

 

CV-ները ուղարկել fiskult@brusov.am հասցեով:

Դիմելու վերջնաժամկետ՝  09.01.2020

Հարցերի դեպքում զանգահարել +(374)11-300-111 (ներքին 2-66):