Վ. Բրյուսովի պետական համալսարանի /ԲՊՀ/ Շարունակական կրթության բաժինը և ԲՊՀ գիտական գրադարանը հայտարարում են եռօրյա մասնագիտական վերապատրաստման դասընթացներ գրադարանավարների համար: Դասընթացների նպատակն է ծանոթացնել գրադարանավարներին ժամանակակից գրադարանային միտումներին և մարտահրավերներին, ինչպես նաև ձեռք բերել մասնագիտական գիտելիքներ և գործնական հմտություններ հետևյալ ուղղություններով՝
➢ Տվյալների բազայի ստեղծում,
➢ Գրականության էլեկտրոնային հաշվառում և հաշվետվությունների կազմում,
➢ Էլեկտրոնային հարթակների կիրառումը գրադարաններում,
➢ Թվային գրադարաններ,
➢ Ժամանակակից էլեկտրոնային ռեսուրսներ և մեդիագրագիտություն:
Դասընթացների ընթացքում գործնական աշխատանքները իրականացվելու են հատուկ ձևաչափով մշակված էլեկտրոնային հարթակում, որը հետագայում հնարավոր կլինի կիրառել տվյալ հաստատության գրադարանում: Յուրաքանչյուր մասնակցին կտրամադրվի անհատական համակարգիչ գործնական աշխատանքների համար: Դասընթացները վարելու են ԲՊՀ գիտական գրադարանի մասնագետները:
Դասընթացները կիրականացվեն փետրվար-մարտ ամիսների ընթացքում, խմբերով՝ (յուրաքանչյուր խմբում 10 անձ) հետևյալ ժամանակացույցով.
առաջին խումբ՝ փետրվար 22-ից 24-ը,
երկրորդ խումբ՝ մարտի 3-ից 5-ը,
երրորդ խումբ՝ մարտի 10-ից 12-ը:
➢ Դասընթացների տևողությունը օրական հինգ ժամ է ՝ ներառյալ երկու ընդմիջում:
➢ Եռօրյա դասընթացի արժեքն է 23000 դրամ: Տեղերը սահմանափակ են:
➢ Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝ https://forms.gle/eSQTwQURv3UmEkrZ8։ Հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 15-ը:
➢ Հարցերի դեպքում զանգահարեք +374 11300111 /ներք.2-69/ հեռախոսահամարով, աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-18:00: