Էրազմուս +. Վալադոլիդի համալսարան
27.08.2019
+374 11 300 150
info@brusov.am

ԷՐԱԶՄՈՒՍ + ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՎԱԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի տեղեկատվական հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 10-ին ժամը 14:00 ՍՄԱՐԹ կենտրոնում (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 4-րդ հարկ):

Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Իսպանիայի Վալադոլիդի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և ուսումնառության հնարավորություն ԵՊԼՀ–ի բակալավրիատի 2-րդ և 3-րդ, մագիստրատուրայի 1-ին կուրսի և ասպիրանտուրայի ուսանողների համար՝ 2019-2020 ուս. տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում:

Ծրագիրը տրամադրում է կրթաթոշակ և ապահովագրություն, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել Էրազմուս + ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:

Ծրագրի դիմումները ընդունվում են օնլայն տարբերակով՝ https://www5.uva.es/uvamobplus/publico/inicio:

Բոլոր մանրամասները (դիմելու կարգ, փաստաթղթղերի ցանկ և այլն) տրամադրված է Վալադոլիդի համալսարանի կայքէջում՝ https://www5.uva.es/uvamobplus/publico/inicio:

Առաջարկվող կրթական ծրագրերը և ոլորտները ներկայացված են այստեղ՝ https://www5.uva.es/uvamobplus/publico/courses:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ՍԵՊՏԵՄԲԵՐ 20, 2019 (12:00 Իսպանական ժամանակով):

Հարցերի և տեղեկությունների համար կարող եք դիմել ԵՊԼՀ Կարիերայի կենտրոն (Կոնֆուցիուսի ինստիտուտի մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1), հեռախոս՝ 011 300 111 (ներքին 291), էլ. հասցե annie.hovsepyan@gmail.com և levon.babamyan@gmail.com: Խնդրում ենք հետևել Կարիերայի կենտրոնի կողմից տրամադրվող հայտարարություններին և մասնակցել տեղեկատվական հանդիպումներին: