Էրազմուս +. Վալադոլիդի համալսարան
18.04.2019
+374 11 300 150
info@brusov.am
ԷՐԱԶՄՈՒՍ + ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՎԱԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
 
Ծրագրի տեղեկատվական հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 22-ին ժամը 14:00 գրադարանի մասնաշենքի 3-րդ հարկի նիստերի դահլիճում:
 
Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Իսպանիայի Վալադոլիդի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և ուսումնառության հնարավորություն ԵՊԼՀ–ի բակալավրիատի 2-րդ և 3-րդ, մագիստրատուրայի 1-ին կուրսի և ասպիրանտուրայի ուսանողների համար՝ 2019-2020 ուս. տարվա առաջին կիսամյակի ընթացքում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է շարժունություն և դասավանդման, ինչպես նաև վերապատրաստման հնարավորություն ԵՊԼՀ պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի համար 1 շաբաթ տևողությամբ՝ 2019-2020 ուս. տարվա ընթացքում:
 
Ծրագիրը տրամադրում է կրթաթոշակ և ապահովագրություն, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել Էրազմուս + ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:
 
Ծրագրի դիմումները ընդունվում են օնլայն տարբերակով՝ https://www5.uva.es/uvamobplus/publico/inicio:
 
Բոլոր մանրամասները (դիմելու կարգ, փաստաթղթղերի ցանկ և այլն) տրամադրված է Վալադոլիդի համալսարանի կայքէջում՝ https://www5.uva.es/uvamobplus/publico/inicio:
 
Առաջարկվող կրթական ծրագրերը և ոլորտները ներկայացված են այստեղ՝ https://www5.uva.es/uvamobplus/publico/courses:
 
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ԱՊՐԻԼԻ 30, 2019 (23:59 Central European Time CET):
 
Հարցերի և տեղեկությունների համար կարող եք դիմել ԵՊԼՀ Կարիերայի կենտրոն (Կոնֆուցիուսի ինստիտուտի մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1), հեռախոս՝ 011 300 111 (ներքին 291), էլ. հասցե annie.hovsepyan@gmail.com և levon.babamyan@gmail.com: Խնդրում ենք հետևալ Կարիերայի կենտրոնի կողմից տրամադրվող հայտարարություններին և մասնակցել տեղեկատվական հանդիպումներին: