Շարժունություն և ուսումնառության հնարավորություն՝ Լատվիայի Վիդզեմեի կիրառական գիտությունների համալսարանում
Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Լատվիայի Վիդզեմե կիրառական գիտությունների համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և ուսումնառության հնարավորություն ԲՊՀ–ի բակալավրիատի 2-րդ և 3-րդ, մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համար՝ 2024-2025 ուս. տարվա առաջին կիսամյակի ընթացքում:
Ծրագիրը տրամադրում է կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել Էրազմուս + ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:
Ծրագրի դիմումները ընդունվում են ԲՊՀ Կարիերայի կենտրոնում թղթային և էլեկտրոնային տարբերակով (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1, էլ. հասցե՝ annie.hovsepyan@gmail.com): Միայն թղթային կամ միայն թղթային տարբերակը չի ընդունվում:
Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ուսանողների համար: Փաստաթղթերը ներկայացվում են ԱՆԳԼԵՐԵՆ:
- Անձնագրի պատճեն,
- Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
- Ուղեկցող/մոտիվացիոն նամակ,
- Երաշխավորագիր դասախոսի/գործատուի կողմից,
- Օտար լեզվի իմացությունը հաստատող հավաստագիր կամ երաշխավորագիր դասախոսի կողմից,
- Տեղեկանք բուհում ուսանելու մասին (հայերեն),
- Նախորդ կիսամյակների գնահատականները/ՄՈԳ, մագիստրատուրայի ուսանողների պարագայում նաև բակալավրիատի դիպլոմի պատճենը (հայերեն):
Առաջարկվող կրթական ծրագրերը և ոլորտներն են՝ տուրիզմ, սերվիս:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ՄԱՅԻՍԻ 4, 2024 թ.:
Հարցերի և տեղեկությունների համար կարող եք դիմել ԲՊՀ Կարիերայի կենտրոն (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1), հեռախոս՝ 010 522 020 (ներքին 291), էլ. հասցե annie.hovsepyan@gmail.com: