ԷՐԱԶՄՈՒՍ+ ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՅԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ԻՍՊԱՆԻԱ
11.03.2025

Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Վայադոլիդի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և հետազոտության հնարավորություն (5 ամիս) ԲՊՀ–ի ասպիրատների և հայցորդների համար:

Ծրագիրը տրամադրում է կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:

Ծրագրի դիմումները ընդունվում են առցանց տարբերակով՝ https://uvamobplus2.uva.es/publico/apply

Բոլոր մանրամասները (դիմելու կարգ, փաստաթղթղերի ցանկ և այլն) տրամադրված է Վալադոլիդի համալսարանի կողմից տրամադրված փաստաթղթում՝ https://bit.ly/4i0Ggbf

Առաջարկվող կրթական ծրագրերը և ոլորտները ներկայացված են այստեղ՝ https://uvamobplus2.uva.es/publico/courses

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է Մարտի 28, 2025 թ. (23:59 իսպանական ժամանակով):

Հարցերի և տեղեկությունների համար կարող եք դիմել ԲՊՀ Կարիերայի կենտրոն (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1),

հեռախոս՝ 010 522 020 (ներքին 291),

էլ. Հասցե` annie.hovsepyan@gmail.com