Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Լեհաստանի Ժեշուվի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և ուսումնառության հնարավորություն ԲՊՀ–ի բակալավրիատի 2-րդ և 3-րդ, մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համար՝ 2023-2024 ուս. տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում:
Ծրագիրը տրամադրում է կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել Էրազմուս + ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:
Ծրագրի դիմումները ընդունվում են ԲՊՀ Կարիերայի կենտրոնում թղթային և էլեկտրոնային տարբերակով (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1, էլ. հասցե՝ annie.hovsepyan@gmail.com): Միայն թղթային կամ միայն էլեկտրոնային տարբերակը չի ընդունվում:
Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ուսանողների համար:
- Անձնագիր,
- Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (անգլերեն), (https://europass.cedefop.europa.eu/),
- Ուղեկցող/մոտիվացիոն նամակ (անգլերեն),
- Երաշխավորագիր դասախոսի/գործատուի կողմից (անգլերեն),
- Օտար լեզվի իմացությունը հաստատող հավաստագիր կամ երաշխավորագիր դասախոսի կողմից (անգլերեն),
- Տեղեկանք բուհում ուսանելու մասին (հայերեն),
- Նախորդ կիսամյակների գնահատականները/ՄՈԳ, մագիստրատուրայի ուսանողների պարագայում նաև բակալավրիատի դիպլոմի պատճենը (հայերեն):
Առաջարկվող կրթական ծրագրերը և ոլորտները ներկայացված են այստեղ՝ https://www.ur.edu.pl/en/courses-2023-2024:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ը ներառյալ:
Հարցերի և տեղեկությունների համար կարող եք դիմել ԲՊՀ Կարիերայի կենտրոն (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1), հեռախոս՝ 060 830 111 (ներքին 291), էլ. հասցե annie.hovsepyan@gmail.com: