ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՏԻՄԻՇՈԱՐԱՅԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
20.03.2024

Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Ռումինիայի Տիմիշոարայի Արեվմտյան համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և վերապատրաստման հնարավորություն ԲՊՀ–ի վարչական անձնակազմի համար 1 շաբաթ տևողությամբ՝ 2023-2024 ուս. տարվա ընթացիկ կիսամյակի ընթացքում:

Ծրագիրը տրամադրում է կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել Էրազմուս + ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:

Ծրագրի դիմումները ընդունվում են էլեկտրոնային և թղթային տարբերակով (Կարիերայի կենտրոնում) և annie.hovsepyan@gmail.com էլ. հասցեին (վերնագրում նշելով ICM Romania): Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

  • Անձնագիր,
  • Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով՝ https://europass.cedefop.europa.eu/ (անգլերենով),
  • Աշխատանքային պլան (նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն) (անգլերենով),
  • Տեղեկանք ԲՀՊ-ում աշխատելու վերաբերյալ (հայերենով),
  • Մոտիվացիոն նամակ (անգլերենով):

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ՄԱՐՏԻ 22 (ներառյալ), 2024 թ.:

Հարցերի և տեղեկությունների համար կարող եք դիմել ԲՊՀ-ի Կարիերայի կենտրոն (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1), հեռախոս՝ 010 522020 (ներքին 291), էլ. Հասցե` annie.hovsepyan@gmail.com: