Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի հնարավորություն՝ Լատվիայի Վիդձեմե կիրառական գիտությունների համալսարանում
10.03.2023

Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Լատվիայի Վիդձեմե կիրառական գիտությունների համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և դասավանդման/վերապատրաստման հնարավորություն (1 շաբաթ)՝ 2022-2023 ուս. տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում՝ 2023 թ. մայիսի 15-20:

Ծրագիրը տրամադրում է կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:

Ծրագրի դիմումները ընդունվում են ԲՊՀ Կարիերայի կենտրոնում թղթային և էլեկտրոնային տարբերակով (annie.hovsepyan@gmail.com՝ նամակի վերնագրում նշելով ICM in Latvia) (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1): 

Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը դասախոսների համար: Փաստաթղթերը ներկայացվում են ԱՆԳԼԵՐԵՆ:

1. Անձնագիր,
2. Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
3. Աշխատանքային պլան (դասավանդվող թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
4. Տեղեկանք ԲՀՊ-ում դասավանդելու/աշխատելու վերաբերյալ,
5. Մոտիվացիոն նամակ:

Առաջարկվող կրթական ծրագրերը և ոլորտներն են`

➢ Դասախոսների համար – սերվիս, տուրիզմ
➢ Վարչական աշխատակիցների համար - սերվիս, տուրիզմ, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաներ, լրագրություն:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ՄԱՐՏԻ 15, 2023 թ.:

Հարցերի և տեղեկությունների համար կարող եք դիմել ԲՊՀ Կարիերայի կենտրոն (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1), հեռախոս՝ 060 830 111 (ներքին 291), էլ. հասցե` annie.hovsepyan@gmail.com: