Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի հնարավորություն` Գրանադայի համալսարանում
Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Իսպանիայի Գրանադայի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և ուսումնառության հնարավորություն բակալավրիատի 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողների համար 2022-2023 ուստարվա երկրորդ կիսամյակի ընթացքում:
Գրանադայի համալսարանը պահանջում է՝
➢ Լեզվի իմացության նվազագույնը B1 մակարդակ (առաջնային՝ իսպաներեն, նաև անգլերեն)
Ծրագիրը տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ֆինանսավորման և Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ Էրազմուս+ ազգային գործակալության կայքէջից ` https://erasmusplus.am/international-credit-mobility/?lang=hy#financial-support:
Գրանադայի համալսարանի և շարժունության ծրագրերի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղմումներով` http://www.ugr.university/, https://internacional.ugr.es/pages/perfiles/estudiantes/incoming-erasmus-dimension-internacional?lang=en:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԲՊՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչությունում թղթային և էլեկտրոնային տարբերակով (I մասնաշենք, 405 սենյակ, հեռախոս՝ +374 60 830111 (ներքին 220, 207), էլ. հասցե՝ intrelbrusov@gmail.com:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հոկտեմբերի 15, 2022թ.
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
- Անձնագրի/ID պատճեն
- Ինքնակենսագրություն (CV), ցանկալի է Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
- Մոտիվացիոն նամակ (անգլերեն)
- Ուսանողի ակադեմիական տեղեկագիր (ՄՈԳ)
- Իսպաներենի կամ անգլերենի իմացությունը հաստատող B1 մակարդակի վկայական՝ ցանկալի է միջազգայնորեն հաստատված:
Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԲՊՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչություն: