Էրազմուս + դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կրթաթոշակի հնարավորություն` Գրանադայի համալսարանի կողմից
Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Իսպանիայի Գրանադայի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և ուսումնառության հնարավորություն ԲՊՀ–ի բակալավրիատի 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողների համար և ինչպես նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմի վերապատրաստում` 2020-2021 ուս. տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում:
Ծրագրին դիմելու և մասնակցելու պահանջներն են`
➢ Լեզվի իմացության նվազագույնը B1 մակարդակ (առաջնային՝ իսպաներեն, նաև անգլերեն)
➢ Բարձր առաջադիմություն
➢ Մոտիվացիոն նամակ` հիմնավորելով մասնկացությունը ծրագրին
➢ Կամավորական աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել Էրազմուս+ ազգային գործակալության կայքէջում` https://erasmusplus.am/about-programme/?lang=hy:
Գրանադայի համալսարանի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղմամբ` http://www.ugr.university/:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԲՊՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչությունում թղթային և էլեկտրոնային տարբերակով (I մասնաշենք, 405 սենյակ, հեռախոս՝ +374 11 300111 (ներքին 220 ,219), էլ. հասցե՝ intrelbrusov@gmail.com):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հոկտեմբերի 20, 2020թ.
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Փաստաթղթերը ընդունվում են անգլերեն տարբերակով:
Բակալավրիատ՝
- Անձնագրի/ID պատճեն,
- Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
- Մոտիվացիոն նամակ
- Լեզվի իմացությունը հաստատող պաշտոնական հավաստագիր (http://bit.ly/2VPgcWM),
- Նախորդ կիսամյակների գնահատականները /ՄՈԳ ստորագրված և կնքված,
- Համալսարանում սովորելու վերաբերյալ տեղեկանք (հայերեն):
Պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար`
- Անձնագրի/ID պատճեն
- Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
- Տեղեկանք ԲՊՀ-ում դասավանդելու վերաբերյալ (հայերեն),
- Մոտիվացիոն նամակ,
- Աշխատանքային պլան (դասավանդվող թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն):
Ծրագրի և դիմումների ընթացակարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/2SIPWNT:
Հարցերի և հավելյալ տեղեկատվության դեպքում կարող եք դիմել ԲՊՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչություն ՝ I մասնաշենք, 405 սենյակ, հեռախոս՝ +374 11 300111 (ներքին 220,219), էլ. հասցե՝ intrelbrusov@gmail.com: