Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը ԵՊԼՀ-ում
29.10.2018

Տեղեկացնում ենք Ձեզ, որ ԵՊԼՀ Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների (ՖՀՄԱՆ) կենտրոնը ԵՊԼՀ Շրջանավարտների միավորման հետ նախաձեռնել է անցկացնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը:

«Հեղափոխություն»-ն առաջին եվրոպական քաղաքական բեսթսելլերն է, որը հրատարակվում է հայերեն: Գրքի թարգմանիչներն են մեր համալսարանի շրջանավարտ, ճանաչված լրագրող Արտակ Հերիքյանը և ռոմանական լեզուների ամբիոնի դոցենտներ Ժակլին Մինասյանն ու Հասմիկ Գրիգորյանը:  Գրքի խմբագիրն է Նյու Մեգ ամսագրի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը:

Շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, ժամը՝ 12:00-ին, գրադարանի նիստերի դահլիճում: