Էդգար Գյանջումյանի դասախոսությունը ԵՊԼՀ-ում
18.10.2018

Ամենևին պարտադիր չէ լինել արվեստագետ ստեղծագործելու համար: Ստեղծագործելը կյանքի անհրաժեշտ պայման է, քանի որ մեր կյանքը անընդմեջ ստեղծագործական ընթացք է:
Ինչպե՞ս դարձնել կյանքը առավել կրեատիվ և արդյունավետ… 
Ինչպե՞ս զարգացնել կրեատիվ մտածողությունը…

Հետաքրքրե՞ց: Եթե այո, ապա` շտապեք մասնակցել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի «Կրեատիվիզմը արվեստի հոգեբանության տեսանկյունից» դասախոսությանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին` ժամը 12:00-ից 13:30-ը, ԵՊԼՀ նիստերի փոքր դահլիճում:

Սիրով սպասում ենք բոլորին: