Կամավոր դարձի՛ր լեզվի ուսուցիչ
27.10.2021

Սիրելի՛ Բրյուսովականներ,

 

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Կարիերայի կենտրոնը Իվորլդ մանկական հիմնադրամի հետ համագործակցությամբ սկսում է այս աննախադեպ նախաձեռնությունը:

Մենք փնտրում ենք օտար լեզուների իմացությամբ կամավորների, ովքեր պատրաստ կլինեն սովորեցնել երեխաներին և ձեռք բերել լեզուների ուսուցման փորձ։

Ծրագրի տևողությունը երեք ամիս է, որի ավարտից հետո տրվում է հավաստագիր։

Մանրամասների և հարցերի դեպքում կարող եք դիմել ԲՊՀ-ի Կարիերայի կենտրոն:

Դիմել կարող եք այստեղ՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd827HNYlqO2OZOG7ezGMyx_EfBvDJml4_tYxcYEH0DFzD-Lw/viewform?fbclid=IwAR0t0iAKkUv7kEPB6oCY1ntc7APuEj-EK1OX-q2koJ7W9AJbsafeWRxk5Ag:

Կամավոր դարձի՛ր լեզվի ուսուցիչ: