ԲՊՀ ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնը հայտարարում է գարնանային դպրոցի մեկնարկը
26.02.2021

Սիրելի՛ ուսանողներ, շրջանավարտներ, երիտասարդներ, ՍՄԱՐԹ հասարակություն,

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեր համալսարանի ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնը հայտարարում է ՍՄԱՐԹ ձեռներեցության գարնանային դպրոցի մեկնարկը:

Ցանկանո՞ւմ եք զբաղվել ձեռնարկատիրությամբ, բայց անհրաժեշտ են հավելյալ գիտելիքնե՞ր և հմտություննե՞ր:
Ունե՞ք հետաքրքիր և տարբերվող բիզնես գաղափար:
Գիտե՞ք ինչպես կատարել փոփոխություն:
Փնտրում եք հիանալի հնարավորությո՞ւն, ստեղծարար և աջակցող թի՞մ:

Եթե այո, ապա ՍՄԱՐԹ ձեռներեցության գարնանային դպրոցը հենց ձեզ համար է: Բաց մի՛ թողեք ձեր հնարավորությունը` միանալու դասախոսությունների շարքին, գործնական աշխատանքներին, որոնց շրջանակներում փորձառու և բանիմաց թրեյներների թիմը ձեզ հետ կկիսվի գիտելիքով, փորձով և ռեսուրսներով` օգնելով ընդլայնել ձեր գործունեության շրջանակը, ձեր գաղափարները, տեղափոխվել տարածաշրջանային կամ նույնիսկ համաշխարհային շուկա:

ՍՄԱՐԹ հանդիպումների ընթացքում դուք կծանոթանաք մի շարք գործիքների՝ ինչպես վավերացնել նորաստեղծ գաղափարները և դառնալ առաջատարը: Գարնանային դպրոցը մշակվել է հատուկ նրանց համար, ովքեր նախկինում փորձ չունեն բիզնես սկսելու կամ ղեկավարելու հարցում: Մենք ձեզ կփոխանցենք այն բոլոր մանրամասները, որոնք անհրաժեշտ են սկսնակ առաջնորդին՝ ընկերությունը հաջողությամբ ղեկավարելու համար:

ՍՄԱՐԹ ձեռներեցության գարնանային դպրոցն իրականացվում է Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում` «Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով» ծրագրի (www.smartcaffe.eu) շրջանակներում:

Մեկնարկ՝ 01.03.2021

Տևողություն՝ 5 շաբաթ

Վայր՝ առցանց (ՍՄԱՐԹ ծրագրի Ֆեյսբուքյան խումբ)

Աշխատանքային լեզու՝ անգլերեն

Գրանցման հայտ https://forms.gle/XMtVwz7fm44pBcMe9

Գրանցման վերջնաժամկետ՝ 28 փետրվարի, 2021 թ., 18:00 (հայկական ժամանակով):

Գարնանային դպրոցի ավարտին մասնակիցներին տրվելու է հավաստագիր:

Առցանց դասընթացի մանրամասները, օրակարգը, ՍՄԱՐԹ ծրագրի Ֆեյսբուքյան խումբը և այլ տեղեկատվությունը գրանցված կփոխանցվի մասնակիցներին էլ. հաղորդագրության միջոցով:

Հարցերի և մանրամասների համար կարող եք դիմել՝ annie.hovsepyan@gmail.com, +374 77162957 կոնտակտներով՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Կարիերայի կենտրոնի մասնագետ, ԲՊՀ-ի ՍՄԱՐԹ ծրագրի օգնական Անի Հովսեփյան: