Ներկայացնում ենք Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում 2025-2026 ուսումնական տարվա հայցորդության ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերը.
• Դիմում ԲՊՀ ռեկտորի անունով:
• Անձնագրի և սոցիալական քարտի պատճենները: Գործերը հանձնելիս ներկայացնել նաև բնօրինակները:
• Բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին):
• Նամակ-նպատակ (մեկ տպագիր էջի սահմանում):
• Հրատարակված գիտական աշխատանքների ցուցակը կամ ընտրած մասնագիտությունից գիտական ռեֆերատ (առնվազն 20 տպագիր էջի սահմանում):
• Ինքնակենսագրություն:
• Երեք լուսանկար (3 x 4 չափի):
• Անձնական թերթիկ (լրացված):
• Փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 5-ը:
Փաստաթղթերը ներկայացնել ԲՊՀ (1305 սենյակ):
Հարցերի դեպքում կարող եք զանգել 010 522020 (ներքին համարը`215) հեռախոսահամարին: