ԲՊՀ-ում կանցկացվի «Հանրահասանելի գիտությունը փոխակերպվող թվային աշխարհում» խորագրով սեմինար
16.11.2021

Հարգելի՛ գործընկերներ,

Ս. թ. նոյեմբերի 26-ին ԲՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի, ասպիրանտների և հայցորդների համար կանցկացվի «Հանրահասանելի գիտությունը փոխակերպվող թվային աշխարհում» խորագրով սեմինարը, որի նպատակն է համալսարանի գիտակրթական համայնքին ծանոթացնել «հանրահասանելի գիտության» (Open Science) և «հանրամատչելի տեղեկատվության» (open access) միջոցով համաշխարհային գիտության զարգացման միտումներին:

Սեմինարն անց է կացվում ԵՄ «Էրազմուս+» ՀԳ2 նախագծի «ՄԻՆԵՐՎԱ» («Հետազոտությունների կառավարման և բաց գիտության կարողությունների հզորացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում») ծրագրի շրջանակում: 2019 թվականից ԲՊՀ-ն, որպես «ՄԻՆԵՐՎԱ» ծրագրի անդամ, հայաստանյան և օտարերկրյա գործընկեր համալսարանների հետ համատեղ ակտիվ գործունեություն է ծավալել հանրահասանելի գիտության ինստիտուցիոնալացման ուղղությամբ: Ծրագրի հիմնական նպատակներն են ՀՀ-ում.

● հանրահասանելի գիտության սկզբունքների և մշակույթի ձևավորումն ու տարածումը,
● գիտական համայնքի հաղորդակցության կազմակերպման ժամանակակից հնարավորությունների կիրառելիությունն ու հասանելիությունը,
● տեխնիկական կարողությունների հզորացման միջոցով և համապատասխան իրավական դաշտի ձևավորմամբ գրագողության և ակադեմիական էթիկայի խախտումների դեմ պայքարի համակարգային լուծումները,
● համալսարանական պահոցների (repositorium) կազմակերպումն ու ներդրումը, գիտական արտադրանքի թվայնացման շարունակականության ապահովումը:

Սեմինարի բանախոսներն են.

1. Ալֆրեդո Ռոսադո, Վալենսիայի համալսարանի ճարտարագիտության դպրոցի պրոֆեսոր,
2. Աննա Չուլյան, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն, ԲՊՀ Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի դասախոս:

Սեմինարը տեղի կունենա ԲՊՀ գրադարանի դահլիճում, ս.թ. նոյեմբերի 26-ին՝ ժամը՝ 15:00-ին:

ԲՊՀ-ի գիտության բաժին