ԲՊՀ-ում և Սորբոնի համալսարանում միաժամանակ մագիստրոսի աստիճան ստանալու հնարավորություն
Հարգելի՛ ֆրանսախոս ուսանողներ և ուսանողուհիներ,
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը շարունակում է համագործակցել «Փարիզ-Սորբոն» համալսարանի հետ համալսարանական համադիպլոմավորման մասին միջազգային համաձայնագրի շրջանակում հետևյալ մասնագիտությունների գծով` «Համեմատական գրականություն» /մագիստրատուրա 2/ և «Հրատարակչական գործ» /մագիստրատուրա 1/՝ հնարավորություն ընձեռելով իր ուսանողներին համադիպլոմավորման միջոցով միաժամանակ երկու հաստատություններում ստանալու մագիստրոսի աստիճան:
Ընդունելությունը կատարվում է մասնագիտական հանձնաժողովի կողմից՝ ներկայացված փաստաթղթերի /ֆրանսերենով կենսագրություն և մոտիվացիոն նամակ, ֆրանսերենի դասախոսի հանձնարարական, գնահատականների միջուկ) և հարցազրույցի հիման վրա:
Դիմելու ընթացակարգը և ժամանակացույցը.
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ մարտի վերջ
Ընդունելության փաստաթղթերի ընդունում, հարցազրույց և արդյունքների հրապարակում՝ ապրիլի սկիզբ
Գործընկեր համալսարանում ուսանելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում՝ ապրիլի վերջ
Փաստաթղթերի փոխանցում գործընկեր համալսարանին՝ մայիսի սկիզբ
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ՖՀՄԱՆ կենտրոն՝ երկուշաբթիից ուրբաթ`առավոտյան 9:00-ից մինչև 12:00: