ԲՊՀ-ում կանցկացվի գերմաներեն լեզվի իմացության ավստրիական վկայագրի քննություն
13.01.2021

2021թ. փետրվարի 27-ին և 28-ին ԲՊՀ-ում կանցկացվի գերմաներեն լեզվի իմացության ավստրիական վկայագրի քննություն լեզվական հետևյալ մակարդակներով՝ A1, B1, B2, C1:

Գրանցումը՝ 14.01. - 29․01.2021թ.-ը:

Քննության գրանցման համար անձամբ ներկայանալ Ավստրիական գրադարան անձնագրով և անձնագրի պատճենով:

Վարձավճարներն ենթակա չեն վերադարձի գրանցման ժամկետի ավարտից հետո։ Քննությունից հրաժարվել և գումարը ետ ստանալ կամ քննությունը հետաձգել հնարավոր է միայն գրանցման ժամկետի ավարտից առաջ՝ առողջական պատճառներով՝ համապատասխան տեղեկանքի առկայության դեպքում:

Խորհրդատվություն՝ երեքշաբթի - ուրբաթ, ժամը 14:00-17:00, Ավստրիական գրադարան, ԵՊԼՀ գրադարանի մասնաշենք, 2-րդ հարկ:

Հասցե՝ 0002 Երևան, Թումանյան 42, 0002

Հեռ. (+374011-300-111) 306

Էլ. հասցե ՝ osdzentrum.armenien@gmail.com

Վարձավճարներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3bBdjmU: