Արաբերեն լեզվի դասընթացներ
11.02.2020
+374 11 300 150
grasenyak@brusov.am, grasenyak1@brusov.am

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Շարունակական կրթության բաժինը սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու արաբերենի դասընթացների։

Դասընթացները նախատեսված են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել արաբերեն կամ բարձրացնել լեզվի իրենց իմացության մակարդակը:

Դասընթացներն անցկացնում են ԵՊԼՀ-ի փորձառու դասախոսները։

Յուրաքանչյուր դասընթացի ավարտից հետո մասնակիցներին կտրվի հավաստագիր:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝

  • դասընթացները խմբային են՝ սկսնակ (A1, A2) և միջին (B1, B2) մակարդակներով
  • պարապմունքները շաբաթական 3 անգամ են,                                                      
  • յուրաքանչյուր պարապմունքը 1,5 ժամ տևողությամբ,                                          
  • դասընթացի յուրաքանչյուր մակարդակի տևողությունը 2-3 ամիս է,                       
  • ամսավճարը 35000 դրամ է։                                                                                     

 

 

 

 

Դասընթացին մասնակելու համար անցեք հետևյալ հղումով և լրացրեք հայտը՝ https://forms.gle/17V4DWUPUZPzbkQd6 կամ զանգահարեք 011 300 111 (269) հեռախոսահամարով: Գրանցումը հնարավոր է մինչև ս. թ. փետրվարի 29-ը:

Մենք սիրով սպասում ենք Ձեզ։

Մի՛ հապաղեք. սովորեք և եղեք մրցունակ։