Ամենամյա 3-րդ միջազգային ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ գիտաժողով, հունիսի 21-22, 2019
13.06.2019
+374 11 300 150
info@brusov.am

Ամենամյա 3-րդ միջազգային ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ գիտաժողով, հունիսի 21-22, 2019

❗ Գրանցման վերջնաժամկետ՝ հունիսի 20

«Համաշխարհային խաղաղության տեղական արմատները. հետազոտություններ համաշխարհային զարգացման և անվտանգության ոլորտում»

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ․ Եվրասիա համագործակցություն հիմնադրամ (Հայաստան), Սթոնհիլ համալսարան (ԱՄՆ) և Եվրասիա միջազգային համալսարան (Հայաստան)

Գիտաժողովի ՆՊԱՏԱԿՆ է ուսումնասիրել համընդհանուր ազդեցությունը մարդու անվտանգության վրա, մասնավորապես՝
- որո՞նք են անվտանգության մարտահրավերները,
- ժողովրդի իշխանության դերը պետությունների խաղաղության պահպանության և տնտեսական փոխհարաբերությունների հաստատման գործում,
- այսօրինակ ո՞ր վերափոխումն ունի առավել երկար պատմություն,
- ժամանակի ընթացքում ինչպիսի՞ դերակատարում են ունեցել արվեստը, գրականությունը, երաժշտությունը, կրոնը և պատմագրությունը, հակամարտող երկրներում,
- որո՞նք են ամուր և առավել խորը դիվանագիտական հեռանկարները,
- ինչպե՞ս ենք մենք անդրադառնում փախստականների համընդհանուր հոսքի վրա,
- ինչպե՞ս է կանանց ձայնը կիրառվում աշխարհի խաղաղության հաստատման և բարգավաճման գործում,
- ինչպե՞ս է արտահայտվում գենդերային հարցերը քաղաքական իշխանության ձևավորման գործում, լոկալ և համաշխարհային մասշտաբով,
- ինչպիսի՞ դերակատարում է ունեցել կրոնը փոխհարաբերությունների ձևավորման և հեռանկարների սահմանման գործում, համընդհանուր իշխանության փոփոխվող կառույցների համատեքստում,
- ո՞րն է մարդկության անվտանգության ապագան,
- որքա՞ն արդյունավետ են համաշխարհային կառուցվածքները կարգավորում այնպիսի ճգնժամերը, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, էթնիկ զտումները կամ մարդկանց թրաֆիքինգը։

Գիտաժողովի օրակարգը կարող եք գտնել հետևյալ հղումով․
https://bit.ly/318TXy0

Գիտաժողովի մասնակցությունն անվճար է, այդուհանդերձ տեղերը սահմանափակ են։ Գրանցման վերջնաժամկետն է ս․թ․ հունիսի 20-ը։ Մանրամասն տեղեկատվության դեպքում խնդրում ենք զանգահարել Մարիամ Ջիլավյանին հետևյալ հեռախոսահամարով +37410 29-90-88 (էլ․փոստ mariam.jilavyan@eiu.am) կամ գրանցվել առցանց ԱՅՍՏԵՂ․ https://bit.ly/2vN93La