‹‹Work & Travel USA program 2019›› ծրագրի ներկայացում ԵՊԼՀ-ում
09.11.2018

Նոյեմբերի 14-ին, ժամը՝ 14:00-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի նիստերի փոքր դահլիճում (I մասնաշենքի II հարկ) տեղի կունենա ‹‹ACE Armenia›› հասարակական կազմակերպության ‹‹Work & Travel USA program 2019›› ծրագրի ներկայացումը: 
‹‹Work and Travel USA›› ծրագիրը հնարավորություն է տալիս անցկացնել ամառային հանգիստն ԱՄՆ-ում, գումար վաստակել, միջմշակութային հաղորդակցման մեծ փորձ կուտակել, ձեռք բերել միջազգային կապեր, ինչպես նաև անմոռանալի հիշողություններ ունենալ: Ծրագրի շնորհիվ կզարգացնեք ձեր պրոֆեսիոնալ որակները՝ էլ ավելի մրցունակ դառնալով գլոբալ աշխատաշուկայում:
Ծրագիրը մասնակիցներին նաև Վաշինգտոնում կայանալիք ‹‹Քաղաքացիական առաջնորդության›› գագաթաժողովի մասնակից ընտրվելու բացառիկ հնարավորություն է տալիս:
1996 թ.-ից գործող ՀԿ-ի առաքելությունն է աջակցել երիտասարդներին և ուսանողներին մասնակցելու միջազգային երիտասարդական ծրագրերին, աջակցել Հայաստանում բաց քաղաքացիական հասարակության զարգացմանը նպաստել ժողովրդավարական բարեփոխումներին և հետագա զարգացմանը:
Ծրագրի ներկայացմանը կարող են մասնակցել ԵՊԼՀ բակալավրիատի և մագիստրատուրայի բոլոր ուսանողները՝ բացառությամբ ավարտական կուրսերի:
Սիրով սպասում ենք ձեզ: