«Տուրիզմը որպես ՀՀ տնտեսության գերակա ճյուղ» դասընթաց
21.02.2019
+374 11 300 150
info@brusov.am

Փետրվարի  21-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում «Աքվարիուս Թրավել» տուրիստական գործակալության ներկայացուցիչների հետ: Հանդիպման թիրախը այս անգամ ևս ԵՊԼՀ-ի ուսանողները և շրջանավարտներն էին:   

Հանդիպման հիմնային նպատակն էր աջակցել ուսանողներին ձեռք բերել պրոֆեսիոնալ մասնագիտական գիտելիքներ, որոնք հետագայում կաջակցեն աշխատանքի անցնելու գործընթացում: Աքվարիուս Թրավել» տուրիստական գործակալության ներկայացուցիչները նախ ներկայացրին կազմակերպությունը, գործունեության հիմնական ուղղությունները, այնուհետև անցկացրին դասընթաց «Տուրիզմը որպես ՀՀ տնտեսության գերակա ճյուղ» խորագրով: