Շվեյցարական «ՀԻՐՇՄԱՆ» հիմնադրամի աջակցությամբ «ԿԱԶԱ» հիմնադրամը մեկնարկում է կրթաթոշակների նոր ծրագիր: Ծրագրի նպատակն է աջակցել Երևանի և Գյումրու բուհերի ուսանողներին իրենց ուսումն անխափան իրականացնել։
Ծրագրի պարտադիր տարրերից մեկն է կրթաթոշակառուների կողմից փոքրիկ նախաձեռնությունների իրականացումը, նախընտրելի է՝ համայնքներում և իրենց մասնագիտական ոլորտում:
Ծրագրի մանրամասներին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով՝ http://bit.ly/3igwbZU:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 5-ը ներառյալ:
ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Ուրբաթ օրը՝ հունվարի 22-ին՝ ժամը 17:00-ին, տեղի է ունենալու հանդիպում՝ առցանց հարթակում քննարկելու ձեզ հուզող հարցերը:
Հանդիպմանը կարող եք մասնակցել՝ նախօրոք գրանցվելով: Մանրամասները և հանդիպման հղումը՝ https://www.facebook.com/events/1125354567887896/: