«ՀԵՔԻԱԹԻ ԱՇԽԱՐՀԸ» ԳՐԱԿԱՆ-ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
18.07.2018
+374 11 300 150
info@brusov.am

«Երկնքից երեք խնձոր ընկավ. մեկը՝ գրողին, մեկը՝ պատմողին, մեկն էլ՝ հեքիաթը լսողին»:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ էր տեղադրել, որով առաջարկում էր երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, 10 րոպե տրամադրել ու օնլայն տիրույթում հեքիաթ կարդալ որեւէ բալիկի համար:

Մեկնարկը տվեց հենց Լ. Մակունցը՝ փոքրիկ Մոնիկայի համար կարդալով «Խոսող ձուկը» հեքիաթը:

Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնը Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի հետ համատեղ, արձագանքելով ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի նշյալ տեսաուղերձին, կազմակերպել է «Հեքիաթի աշխարհը» գրական-երաժշտական միջոցառումը, որը տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումների շրջանակում հունիսի 29-ին՝ ժամը 12-ին:
Նույն օրը՝ ժամը 13-ին ՖՀՄԱՆ կենտրոնը կազմակերպել է սեմինար՝ «Ուրիշի մշակույթը ներկայացնող գովազդը՝ օտար լեզվի ուսուցման նյութ» խորագրով (բանախոս՝ Ժակլին Մինասյան):