«Գրականության և մշակույթի արդի խնդիրներ» խորագրով գիտաժողով ԵՊԼՀ-ում
12.09.2019
+374 11 300 150
info@brusov.am

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնը 2019 թ. հոկտեմբերի 3-ին կազմակերպում է երիտասարդ գիտնականների ամենամյա միջբուհական «Գրականության և մշակույթի արդի խնդիրներ» խորագրով գիտաժողով:

Գիտաժողովի ուղղություններն են.

Հայ գրականություն

Արտասահմանյան գրականություն

Համեմատական գրականություն

Գրական թարգմանության խնդիրներ

Հայ և արտասահմանյան մշակույթի խնդիրներ

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը:

Հայտերը ընդունվում են մինչև 2019թ. սեպտեմբերի 27-ը հետևյալ հասցեով՝ Երևան, Թումանյան 42, Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոն /2308ա/ կամ forejgnlit@brusov.am, forejgnlit1@brusov.am էլեկտրոնային հասցեներով:

Lրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011 300 111 /277/

Գիտաժողովի նյութերը կտպագրվեն առանձին ժողովածուի տեսքով: