էրազմուս + ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն` Վիվեսի կիրառական գիտությունների համալսարանում
Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Բելգիայի Վիվեսի կիրառական գիտությունների համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և ուսումնառության հնարավորություն ԲՊՀ-ի բակալավրիատի 2-րդ և 3-րդ, մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համար՝ 2022-2022 ուս. տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում:
Ծրագիրը տրամադրում է կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել Էրազմուս + ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:
Ծրագրի դիմումները ընդունվում են ԲՊՀ Կարիերայի կենտրոնում թղթային և էլեկտրոնային տարբերակով (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1):
Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար: Փաստաթղթերը ներկայացվում են ԱՆԳԼԵՐԵՆ:
➢ Անձնագրի պատճեն,
➢ Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
➢ Ուղեկցող/մոտիվացիոն նամակ,
➢ Երաշխավորագիր դասախոսի/գործատուի կողմից,
➢ Օտար լեզվի իմացությունը հաստատող հավաստագիր կամ երաշխավորագիր դասախոսի կողմից,
➢ Տեղեկանք բուհում ուսանելու մասին
➢ Նախորդ կիսամյակների գնահատականները /ՄՈԳ, մագիստրատուրայի ուսանողների պարագայում նաև բակալավրիատի դիպլոմի պատճենը:
Առաջարկվող կրթական ծրագրերը և ոլորտներն են՝ մանկավարժություն, կրթություն:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 2022 թ.:
Հարցերի և տեղեկությունների համար կարող եք դիմել ԲՊՀ Կարիերայի կենտրոն (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1), հեռախոս՝ 060 830 111 (ներքին 291), էլ. հասցե annie.hovsepyan@gmail.com: