«ԲԻԶՆԵՍ» հմտությունների դասընթաց՝ հատուկ ԵՊԼՀ-ականներրի համար
14.05.2019
+374 11 300 150
info@brusov.am
Հարգելի ԵՊԼՀ-ականներ,
 
Այս հնարավորությունը հատուկ ձեզ համար է: Բաց մի թողեք այս հնարավորությունը և գրանցվեք դասընթացին:
 
«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ շարունակում է եռամյա «Երիտասարդների զարգացում» ծրագիրը, որի հիմնական նպատակն է զարգացնել 18-30 տարեկան երիտասարդների «ԿՅԱՆՔԻ» և «ԲԻԶՆԵՍ» հմտությունները՝ ուղղորդելով նրանց գիտակից և տնտեսապես արդյունավետ զբաղվածության։ Ծրագրի շրջանակում դասընթացներ կկազմակերպվեն ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի երիտասարդների համար: Ինքնագնահատման և ինքնազարգացման հմտություններից բացի, մասնակիցները հնարավորություն կունենան ստանալ ժամանակի և նախագծերի կառավարման, բանակցելու, հաղորդակցվելու, բիզնես պլան կազմելու և վաճառքի հմտություններ։
 
2018-2020թթ․ ծրագրում կներառվի շուրջ 8000 երիտասարդ։
 
Մայիսի 16, 17-ին՝ ժամը 14:30-18:30, և մայիսի 18-ին՝ ժամը 09:00-18:00, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի է ունենալու «ԲԻԶՆԵՍ» հմտությունների դասընթաց հատուկ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողների և շրջանավարտների համար:
 
Դասընթացի մանրամասները ներկայացված են ստորև.
 
ԲԻԶՆԵՍ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ (16 ժամ)
1. Հանդիպում ղեկավարի հետ
 
2. «Երբ դու հաճախորդը չես»: Ինչպես աշխատել տարբեր շուկաներում, մշակույթներում, ավանդույթներում և սովորույթներում
 
3. «Երբ դու հաճախորդն ես»: Ինչպես աշխատել տարբեր շուկաներում, մշակույթներում, ավանդույթներում և սովորույթներում
 
4. 2-րդ և 3-րդ թեմաներից ձեռքբերված հմտույթունների կիրառում՝ հասնելու նպատակներին
 
5. Կողմնորոշման, բանակցությունների և վաճառքի հմտություններ
 
6. Ֆինանսական գրագիտություն