«Ավստրիայի օրեր Երևանում» միջոցառումների շարք
17.09.2018
+374 11 300 150
info@brusov.am

Սեպտեմբերի 29-ից 30-ը անցկացվելու է «Ավստրիայի օրեր Երևանում» միջոցառումների շարքը, որի շրջանակներում Ավստրիական գրադարանի հյուրերն են Ավստրիայի կրթության և գիտության նախարարության «Մշակույթ և լեզու» բաժնի ղեկավար Նորբերտ Հաբելտը, աշխատակից Լուկաս Մայերհոֆերը և ավստրիացի կիթառահար Յուլիա Մալիշնիգը:

Սեպտեմբերի 28-ին նախատեսվում է այցելություն Կոտայքի մարզի Գեղաշենի միջնակարգ դպրոց, որը Ավստրիայի կրթության և գիտության նախարարության գործընկեր դպրոցն է:

Սեպտեմբերի 29-ից 30-ը Ավստրիական գրադարանում կանցկացվեն գերմաներենի դասախոսների և ուսուցիչների համար նախատեսված վերապատրաստման դասընթացներ՝ նվիրված Ավստրիայի երկրագիտությանը և ավստրիական խոհանոցին:

Սեպտեմբերի 29-ի երեկոյան Արամ Խաչատուրյանի տուն-թանգարանում տեղի կունենա կիթառի համերգ՝ ավստրիացի կիթառահար Յուլիա Մալիշնիգի մասնակցությամբ:

Երկօրյա սեմինարի ընթացքում մասնակիցները կստանան նաև տեղեկություն Հայաստանում անցկացվող գերմաներենի քննության ավստրիական վկայագրի վերաբերյալ:

Սեմինարներին մասնակցեկու համար խնդրում ենք գրանցվել հետևալ էլեկտրոնային հասցեով՝ austrianlibrary@brusov.am