«Աշխարհի լեզվական պատկերը» X միջազգային գիտաժողով
16.10.2018

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Ռոմանական լեզուների ամբիոնը 2018թ. հոկտեմբերի 23-ին և 24-ին հրավիրում է Ձեզ մասնակցելու «Աշխարհի լեզվական պատկերը» X միջազգային գիտաժողովին, որի բացումը տեղի կունենա ԵՊԼՀ-ի նիստերի փոքր դահլիճում՝ հոկտեմբերի 23-ին, ժամը 11:00-ին:

Աշխատանքները կընթանան հիմնական երեք աշխատանքային խմբերում

  • Թարգմանություն և միջմշակութային հաղորդակցություն
  • Դասավանդման նորագույն մեթոդներ․ միջմշակութային հայեցակետ
  • Համեմատական գրականություն

Ելույթներով հանդես կգան արտասահմանյան հեղինակավոր մի շարք բուհերի դասախոսներ՝

  1. Մարիա Էլենա Արոջո Կարերա /Maria Helena Araujo Carreira/, Փարիզ Սորբոն 8 hամալսարան
  2. Բերնար Ֆրանկո /Bernard Franco/, Սորբոնի համալսարան
  3. Լյուդմիլա Զբանտ /Ludmila Zbant/, Քիշնևի պետական համալսարան
  4. Անժելա Գրադինարու /Angela Gradinaru/, Քիշնևի պետական համալսարան
  5. Իրինա Բաբամովա /Irina Babamova/, Սկոպյեի համալսարան, Մակեդոնիա
  6. Վադիմ Կոլեսնիկով, Մինսկի պետական լեզվաբանական համալսարան, և այլք:

 

Սիրով հրավիրում ենք բոլորին: