«ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ՁԱՅՆԸ» միջազգային ուսանողական բիենալե
26.02.2019

«ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ՁԱՅՆԸ»

ԵՊՀ 100-ամյակին նվիրված

Միջազգային ուսանողական բիենալե

 

2019թ. Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ՁԱՅՆԸ» խորագիրը կրող երիտասարդ ստեղծագործողների և կատարողների միջազգային ուսանողական բիենալե, որը նվիրվում է ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին:  Բիենալեն կանցկացվի հետևյալ ուղղություններով՝

 Ստեղծագործական մրցույթ

  1. Կոմպոզիտորական մրցույթ
  2. Գրական մրցույթ ( միայն էսսեյի դեպքում պարտադիր է «Գիտելիքը լույս է» կամ «Ես սիրում եմ Համալսարանը»  թեման)
  3. Կերպարվեստի, լուսանկարչության և կիրառական արվեստի մրցույթ

 

Կատարողական մրցույթ

  1. Երգի մրցույթ (անհատական կատարում, զուգերգ, խմբերգ)
  2. Ասմունքի և թատերական մրցույթ (ներկայացում մինչև 15 րոպե)
  3. Պարային մրցույթ (անհատական կատարում, զուգապար, խմբակային կատարում)
  4. Գործիքային մրցույթ (անհատական և  նվագախմբային կատարումներ)

Ներկայացված ստեղծագործությունները գնահատվելու են պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից: Յուրաքանչյուր ուղղության համար նախատեսված մրցանակային տեղերից և պարգևատրումներից բացի, փառատոնի մասնակիցները կստանան նաև պատվոգրեր և հուշանվերներ:  Հաղթող մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցելու ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումներին, այդ թվում՝ գալա համերգին:

Բիենալեի ընթացքում անցկացվելու են նաև հայ արվեստի և մշակույթի վերաբերյալ դասախոսություններ, քննարկումներ, կլոր-սեղաններ, ՀՀ անվանի մասնագետների կողմից վարպետության դասընթացներ: 

Բիենալեին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, ինչպես նաև բոլոր օտարերկրյա բուհերի ուսանողները: Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը, դրան կցել նաև ինքնակենսագրությունը, անձնագրի պատճեն, տվյալ բուհից տրված տեղեկանքը, ներկայացվող աշխատանքի էլեկտրոնային տարբերակը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը Ապրիլի 30-ն է: Մնացյալ մանրամասների վերաբերյալ գրանցված մասնակիցները կտեղեկացվեն անհատապես:

Հայտաձև 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ Մշակույթի կենտրոն:

Հեռ՝ քաղ. (060)710-183, (060)710-184, ներքին՝ 11-83, 11-84

Կայք էջ՝ www.ysu.am/culture

https://www.facebook.com/ephculturecenter/

էլ. Հասցե՝ culturecenter@ysu.am