Բրյուսովի համալսարանի1-4 կուրսի ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցում 100 տոկոսով (2019-2020)
15.10.2019

«ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 1-ԻՆ ԿՈՒՐՍԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ 2019-2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԸ 100 ՏՈԿՈՍԻ ՉԱՓՈՎ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասով, «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի (ԵՊԼՀ) կանոնադրության 55-րդ կետի 10-րդ ենթակետով, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 10-ի «2019/2020 ուսումնական տարում բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի տասը տոկոսի չափով բարձրագույն ուսումնական հաստատությունների միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման ենթակա մասնագիտությունների և տեղերի ցանկը հաստատելու մասին» Հ. 636-Ա/2 հրամանի 1-ին կետով և հիմք ընդունելով նախարարի կողմից 2019 թվականի հուլիսի 14-ին հաստատված 2019-2020 ուսումնական տարվա մրցույթի արդյունքները ՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

  1. ԵՊԼՀ 1-ին կուրսի ներքոնշյալ ուսանողների 2019-2020 ուսումնական տարվա ուսման վարձավճարը փոխհատուցել 100 տոկոսի չափով.
  • Սիմոնյան Ժաննա Փայլակի - Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետ, Լեզվաբանություն, Թարգմանչական գործ (ռուսերեն-անգլերեն-հայերեն)
  • Գևորգյան Լիլիթ Կարենի - Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետ, Լեզվաբանություն (անգլերեն)
  • Մարանդյան Անի Ալիկի - Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետ, Լեզվաբանություն (անգլերեն)
  • Աբրահամյան Սարգիս Նորիկի - Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետ, Լեզվաբանություն (գերմաներեն)
  • Գևորգյան Նոնա Հրայրի - Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետ, Սերվիս
  1. Համապատասխան ֆակուլտետների դեկանատներին` սույն հրամանի մասին իրազեկել ուսանողներին:
  2. Հաշվապահությանը՝ ընդունել ի գիտություն: 

ՌԵԿՏՈՐ՝ Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


«ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2-ՐԴ ԿՈՒՐՍԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ 2019-2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԸ 100 ՏՈԿՈՍԻ ՉԱՓՈՎ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասով, «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի (ԵՊԼՀ) կանոնադրության 55-րդ կետի 10-րդ ենթակետով, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2018 թվականի սեպտեմբերի 18-ի «2018/2019 ուսումնական տարում բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի տասը տոկոսի չափով բարձրագույն ուսումնական հաստատությունների միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման ենթակա մասնագիտությունների և տեղերի ցանկը հաստատելու մասին» Հ. 636-Ա/2 հրամանի 1-ին և 2-րդ կետերով և հիմք ընդունելով 2019-2020 ուսումնական տարվա փոխատեղման արդյունքները`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

  1. 2019-2020 ուսումնական տարվա 2-րդ կուրսի ներքոնշյալ ուսանողների ուսման վարձավճարը փոխհատուցել 100 տոկոսի չափով.
  • Այնաջյան Էլեն Ալբերտի - Թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետ, Լեզվաբանություն, Թարգմանչական գործ (անգլերեն-հայերեն)
  • Գրիգորյան Գայանե Մուշեղի - Թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետ, Միջմշակութային հաղորդակցություն (անգլերեն)
  • Դավթյան Ալինա Արմենի - Կրթության և մասնագիտական մանկավարժության ֆակուլտետ, Մասնագիտական մանկավարժություն (ֆրանսերեն և գրականություն)
  • Հարությունյան Սոնա Արմենի - Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետ, Թարգմանչական գործ, (ռուսերեն-անգլերեն-հայերեն)
  1. Համապատասխան ֆակուլտետների դեկանատներին` սույն հրամանի մասին իրազեկել ուսանողներին:
  2. Հաշվապահությանը` հրամանն ընդունել ի գիտություն:

ՌԵԿՏՈՐ՝ Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


«ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 3-ՐԴ ԿՈՒՐՍԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ 2019-2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԸ 100 ՏՈԿՈՍԻ ՉԱՓՈՎ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասով, «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի (ԵՊԼՀ) կանոնադրության 55-րդ կետի 10-րդ ենթակետով, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թվականի սեպտեմբերի 7-ի «2017/2018 ուսումնական տարում բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի տասը տոկոսի չափով բարձրագույն ուսումնական հաստատությունների միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման ենթակա մասնագիտությունների և տեղերի ցանկը հաստատելու մասին» Հ. 1040-Ա/2 հրամանի 1-ին և 2-րդ կետերով և հիմք ընդունելով 2019-2020 ուսումնական տարվա փոխատեղման արդյունքները`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

  1. 2019-2020 ուսումնական տարվա 3-րդ կուրսի ներքոնշյալ ուսանողների ուսման վարձավճարը փոխհատուցել 100 տոկոսի չափով.
  • Շահբարյան Մերի Աշոտի - Թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետ, Թարգմանչական գործ (անգլերեն-հայերեն)
  • Աբովյան Լիանա Վարդանի - Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետ, Լեզվաբանություն (Միջմշակութային հաղորդակցություն)
  • Սուքիասյան Լաուրա Նիկոլի - Կրթության և մասնագիտական մանկավարժության ֆակուլտետ, Մասնագիտական մանկավարժություն (անգլերեն և գրականություն)
  • Բեգլարյան Մարի Վրեժի - Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետ, Լեզվաբանություն (անգլերեն)
  1. Համապատասխան ֆակուլտետների դեկանատներին` սույն հրամանի մասին իրազեկել ուսանողներին:
  2. Հաշվապահությանը` հրամանն ընդունել ի գիտություն: 

ՌԵԿՏՈՐ՝ Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


«ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 4-ՐԴ ԿՈՒՐՍԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ 2019-2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԸ 100 ՏՈԿՈՍԻ ՉԱՓՈՎ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասով, «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի (ԵՊԼՀ) կանոնադրության 55-րդ կետի 10-րդ ենթակետով, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2016 թվականի սեպտեմբերի 16-ի «2016/2017 ուսումնական տարում բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի տասը տոկոսի չափով բարձրագույն ուսումնական հաստատությունների միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման ենթակա մասնագիտությունների և տեղերի ցանկը հաստատելու մասին» Հ. 887 -Ա/2 հրամանի 1-ին և 2-րդ կետերով և հիմք ընդունելով 2019-2020 ուսումնական տարվա փոխատեղման արդյունքները`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ. 

  1. 2019-2020 ուսումնական տարվա 4-րդ կուրսի ներքոնշյալ ուսանողների ուսման վարձավճարը փոխհատուցել 100 տոկոսի չափով.
  • Գրիգորյան Հասմիկ Արայի - Թարմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետ, Լեզվաբանություն, Թարգմանչական գործ (անգլերեն-հայերեն)
  • Իգնատյան Անուշ Վարդանի - Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետ, Լեզվաբանություն (Միջմշակութային հաղորդակցություն)
  • Զարոյան Սվետա Սուրենի - Կրթության և մասնագիտական մանկավարժության ֆակուլտետ, Մասնագիտական մանկավարժություն (անգլերեն և գրականություն)
  • Դոլմազյան Անժելա Արտակի - Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետ, Լեզվաբանություն (անգլերեն)
  1. Համապատասխան ֆակուլտետների դեկանատներին` սույն հրամանի մասին իրազեկել ուսանողներին:
  2. Հաշվապահությանը` հրամանն ընդունել ի գիտություն:

ՌԵԿՏՈՐ՝ Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ